Քույրական գործ

Բուժքույրական գործն առողջապահական համակարգի ամենամարդասիրական և պահանջված ուղղություններից է։ Բուժքույրն իրականացնում է բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման վեհ առաքելությունը։

Կրթական ծրագիրն ապահովում է.
  • Բուժական միջամտություններ: Բժշկի նշանակումների ճշգրիտ կատարում, ֆիզիոթերապիա, աջակցում բարդ միջամտությունների ժամանակ։
  • Հիվանդների խնամք: Պացիենտների համալիր խնամք ստացիոնարում և տանը` անբուժելի հիվանդների ամոքիչ (պալիատիվ) խնամքը ներառյալ։
  • Կանխարգելում և հսկողություն: Մանկան զարգացման հսկողություն, պատվաստումների օրացույցի վարում և առողջ ապրելակերպի ուսուցում։
  • Շտապ օգնություն: Թունավորումների, վնասվածքների և արտակարգ իրավիճակների ժամանակ անհապաղ նախաբժշկական օգնության ցուցաբերում։

Դասախոսական կազմ