Դեղագործություն

Այս մասնագիտությունը բնակչության առողջության պահպանման և բժշկական սպասարկման ոլորտի կարևորագույն հիմքն է։ Մեր շրջանավարտներն ապահովում են որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերի պատրաստումը, ճիշտ պահպանումն ու պատասխանատու իրացումը։

Առանցքային հմտությունները.
  • Դեղերի պատրաստում և ձևավորում: Դեղատնային պայմաններում ըստ դեղատոմսերի տարբեր դեղաձևերի պատրաստում, մանրակշռում, փաթեթավորում և պիտակավորում։
  • Իրացում և խորհրդատվություն: Պատրաստի դեղերի և բժշկական ապրանքների բացթողում, դեղատոմսերի ճշտության ստուգում և պացիենտներին մասնագիտական խորհրդատվություն։
  • Պահպանում և տեսակավորում: Ապրանքների ընդունում, ըստ տոքսիկոլոգիական կամ ֆարմակոլոգիական խմբերի դասակարգում և անհրաժեշտ պայմանների ապահովում։
  • Հաշվառում և փաստաթղթեր: Մուտքային ու ելքային օրդերների ձևակերպում, ապրանքանյութական արժեքների ճշգրիտ հաշվառում և գույքագրման իրականացում։

Դասախոսական կազմ