Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

Ժամանակակից ՏՏ ոլորտի և թվային համակարգերի արդյունավետ կառավարման ու զարգացման հիմքն է։ Մեր շրջանավարտները նախագծում, մշակում և ղեկավարում են տարբեր բարդության ծրագրային լուծումներն ու տեղեկատվական նախագծերը։

Առանցքային հմտություններ.
  • Վեբ և մոբայլ ծրագրավորում: Ժամանակակից կայքերի նախագծում, մշակում, SEO օպտիմալացում, թարմացում և մոբայլ հավելվածների ստեղծում։
  • Համակարգերի ավտոմատացում: Ավտոմատացված ղեկավարման հարթակների, ալգորիթմական լուծումների մշակում, ծրագրային ապահովման և ցանցերի կարգաբերում ու թեստավորում։
  • Տվյալների բազաներ և անվտանգություն: Բազաների մոդելավորում, տեղեկատվության գաղտնագրում, պահուստային պատճենում և համակարգային անվտանգության երաշխավորում։
  • Նախագծերի կառավարում: ՏՏ նախագծերի պլանավորում, աշխատանքային թիմերի համակարգում, ժամանակացույցի վերահսկում և տեխնիկական փաստաթղթերի պատրաստում։

Դասախոսական կազմ

Ամբիոնի վարիչ, դասախոս՝ Առաքելյան Հասմիկ

Դասախոս՝ Գաբրիելյան Սյուզաննա

Դասախոս՝ Մանուկյան Սրբուհի

Դասախոս՝ Ալեքսանյան Սուսաննա

Դասախոս՝ Եղիազարյան Աննա

Դասախոս՝ Մարգարյան Եսթեր