Ժամանակակից աշխարհում դիզայնը ձևավորում է մեր միջավայրն ու տեսողական հաղորդակցությունը։ Այս ծրագրի շրջանավարտները տիրապետում են գեղագիտական և տեխնիկական հմտությունների համադրությանը։
Մեր ուսանողների կարողությունները.
- Էսքիզավորում և նախագծում: Նախագծային գործընթացի իրականացում, գծագրերի, փնտրողական և ավարտուն էսքիզների կատարում։
- Ֆիրմային ոճ և գովազդ: Ֆիրմային ոճի տարրերի, գովազդային պաստառների և գրաֆիկական էլեմենտների նախագծում։
- Մոդելավորում: Նախագծի աշխատանքային մանրակերտների (մոդելների) պատրաստման տեխնոլոգիական հնարքների տիրապետում։
- Համակարգչային տեխնոլոգիաներ: Դիզայն-նախագծերում ժամանակակից գրաֆիկական համակարգչային ծրագրերի կիրառում։
Դասախոսական կազմ





