Այս ուղղությունը հանդիսանում է ժամանակակից և կայուն գյուղատնտեսության հիմքերից մեկը։ Տեխնիկ-ագրոնոմն ապահովում է ջերմատներում բույսերի անխափան աճն ու բարձր բերքատվությունը։
Ուսանողները յուրացնում են արտադրության ողջ ցիկլը.
- Նախապատրաստում: Հողախառնուրդների պատրաստում, հողի ախտահանում, սնուցում և ոռոգման համակարգերի ստուգում։
- Ցանք և խնամք: Սերմերի ընտրություն, մշակաբույսերի ցանք, սածիլում, բույսերի ձևավորում և կանոնավոր ոռոգում։
- Բույսերի պաշտպանություն: Հիվանդությունների և վնասատուների ճանաչում ու դրանց դեմ պայքարի կազմակերպում։
- Կլիմայի վերահսկում և բերքահավաք: Ջերմատան միկրոկլիմայի կարգավորում, բերքի հասունության գնահատում և անկորուստ հավաքում։
Դասախոսական կազմ





