Բուժքույրական գործն առողջապահական համակարգի ամենամարդասիրական և պահանջված ուղղություններից է։ Բուժքույրն իրականացնում է բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման վեհ առաքելությունը։
Կրթական ծրագիրն ապահովում է.
- Բուժական միջամտություններ: Բժշկի նշանակումների ճշգրիտ կատարում, ֆիզիոթերապիա, աջակցում բարդ միջամտությունների ժամանակ։
- Հիվանդների խնամք: Պացիենտների համալիր խնամք ստացիոնարում և տանը` անբուժելի հիվանդների ամոքիչ (պալիատիվ) խնամքը ներառյալ։
- Կանխարգելում և հսկողություն: Մանկան զարգացման հսկողություն, պատվաստումների օրացույցի վարում և առողջ ապրելակերպի ուսուցում։
- Շտապ օգնություն: Թունավորումների, վնասվածքների և արտակարգ իրավիճակների ժամանակ անհապաղ նախաբժշկական օգնության ցուցաբերում։
Դասախոսական կազմ





