Իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը՝ առաջնորդվելով բուժառուի շահերով, պահպանելով նրա նկատմամբ հոգատար և հարգալից վերաբերմունքի, մասնագիտական հաղորդակցության, բժշկական էթիկայի և իրավական նորմերի պահանջները։
•
Դժբախտ պատահարների և տարբեր տեսակի վթարների ժամանակ ցուցաբերում է անհետաձգելի առաջին բուժօգնություն, անհրաժեշտության դեպքում կազմակերպում բժշկի կանչ կամ տուժածի տեղափոխումը մոտակա բուժկանխարգելիչ հաստատություն։
•
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս կիրառում է ՀՀ-ում գրանցված դեղեր, ապահովում դեղամիջոցների պատշաճ պահպանումն ու տրամադրումը, վերահսկում դրանց ընդունման սահմանված կարգի պահպանումը։
•
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնում և վարում է բժշկական փաստաթղթերը, արձանագրում բժշկական միջամտությունները և պահպանում բժշկական գաղտնիքը՝ օրենքով նախատեսված բացառություններով։
•
Հետևում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը, բժշկական սարքավորումների պատշաճ պահպանմանը, մշակմանը, ախտահանմանը և անվտանգ օգտագործմանը։
•
Հետևում է մանկավարժական աշխատողների ամենամյա սանիտարական հետազոտությունների կազմակերպմանը և համապատասխան սանիտարական գրքույկների առկայությանը։
•
Կատարում է օրենսդրությամբ և իր պաշտոնեական պարտականություններով սահմանված այլ պահանջները, կատարելագործում մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները և գործունեությունն իրականացնում լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան։
Մշակում և իրականացնում է հաստատության կադրային քաղաքականությունը, վերլուծում աշխատուժի պահանջարկը, կազմակերպում համապատասխան որակավորում ունեցող կադրերի ներգրավումը և դասախոսների ու արտադրական ուսուցման վարպետների թափուր պաշտոնների մրցույթները։
•
Ապահովում է հաստատության կազմակերպական կառուցվածքի, հաստիքացուցակների և պաշտոնների նկարագրերի համապատասխանությունը կադրային պահանջներին, կազմակերպում աշխատողների մասնագիտական զարգացմանն ու կորպորատիվ մշակույթի ձևավորմանն ուղղված աշխատանքները։
•
Կազմում, ձևակերպում, վերանայում և վերահսկում է աշխատանքային պայմանագրերն ու համաձայնագրերը, հետևում դրանց գործողության ժամկետներին և կադրային փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրում հաշվապահությանը։
•
Վարում և թարմացնում է աշխատողների տվյալների բազան, ապահովում աշխատողների և սովորողների անձնական գործերի պատշաճ համալրումը, ճշգրտությունն ու գաղտնիությունը։
•
Նախապատրաստում և սահմանված կարգով ձևակերպում է աշխատողների ընդունման, ազատման, տեղափոխման, պարգևատրման, կարգապահական տույժերի, գործուղումների և սովորողների համակազմին վերաբերող հրամանների նախագծերը, վարում համապատասխան հաշվառման մատյանները և հետևում սովորողների շարժունությանը։
•
Կազմում է աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերը, հերթափոխային աշխատանքային գրաֆիկներն ու աշխատողների ամենամյա արձակուրդների ժամանակացույցը, վերահսկում հաստատության ներքին աշխատանքային կարգապահության և վարվելակերպի կանոնների պահպանումը։
•
Ստեղծում և վարում է կադրերի պահուստային բազան, համագործակցում համապատասխան կազմակերպությունների հետ՝ կադրերի ներգրավման և զարգացման նպատակով, ինչպես նաև իրականացնում տնօրենի հանձնարարությամբ և օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։
Հիմնական գործառույթներ
•
Ղեկավարում և վերահսկում է կենտրոնի աշխատանքները՝ ապահովելով սահմանված գործառույթների պատշաճ իրականացումը։
•
Պատասխանատվություն է կրում կենտրոնի գործունեության արդյունավետության և որակի ներքին ապահովման գործընթացների իրականացման համար։
•
Մշակում և ներդնում է ներքին ու արտաքին շահակիցների տեղեկացվածությունն ապահովող մեխանիզմներ և համապատասխան փաստաթղթեր։
•
Կազմակերպում և իրականացնում է քոլեջի ինքնավերլուծության գործընթացը, ամփոփում արդյունքները և ներկայացնում որակի բարելավմանն ուղղված առաջարկություններ։
•
Նպաստում է որակի ներքին ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածությանը և այդ նպատակով ուսանողական նախաձեռնությունների ու շարժման ձևավորմանը։
Կարիերայի ուղղորդման, խորհրդատվության և զբաղվածության աջակցության աշխատանքների իրականացում։
•
Տրամադրում է ուսանողներին և շրջանավարտներին տեղեկատվություն ուսումնական գործընթացի, կրթության շարունակման հնարավորությունների, մասնագիտական պրակտիկայի, կարիերայի զարգացման, աշխատաշուկայի և առկա ու կանխատեսվող թափուր աշխատատեղերի վերաբերյալ։
•
Բացահայտում է ուսանողների կարիերայի նպատակները, անձնային որակները, նախասիրություններն ու կարողությունները, աջակցում կարիերայի կառավարման անհատական պլանների և քարտեզների մշակմանը։
•
Կազմակերպում և իրականացնում է կարիերայի պլանավորման, աշխատանք փնտրելու, կենսագրական կազմելու, աշխատանքային հարցազրույցների, հաղորդակցման և զբաղունակության հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ ու միջոցառումներ։
•
Համագործակցում է գործատուների, զբաղվածության պետական մարմինների, ուսուցում իրականացնող կազմակերպությունների և հաջողակ շրջանավարտների հետ՝ ուսանողների ու շրջանավարտների մասնագիտական կողմնորոշման, աշխատանքային փորձի ձեռքբերման և զբաղվածության ապահովման նպատակով։
•
Կազմակերպում է կարիերայի և մասնագիտության օրեր, աշխատանքի տոնավաճառներ, հանդիպումներ գործատուների հետ, ինչպես նաև մենթորական, կամավորական և այլ ծրագրեր։
•
Ապահովում է ուսանողների և շրջանավարտների հետ հետադարձ կապը, հաշվառում կարիերայի ծառայություններից օգտվելու և աշխատանքի տեղավորման վերաբերյալ տվյալները, վարում համապատասխան վիճակագրություն և պարբերաբար թարմացնում տեղեկատվական նյութերը։
•
Կազմում և սահմանված կարգով ներկայացնում է կարիերայի ուղղորդման և զբաղվածության աջակցության աշխատանքների մշտադիտարկման զեկույցներն ու հաշվետվությունները։
Իրականացնում է սովորողների հոգեկան առողջության պահպանման, անձի կայացման, ինքնադրսևորման և սոցիալականացմանն ուղղված աշխատանքներ, աջակցում ուսումնական հաստատությունում բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորմանը։
•
Կատարում է սովորողների հոգեբանամանկավարժական ուսումնասիրություններ և դիտարկումներ՝ բացահայտելով նրանց անհատական առանձնահատկությունները, հակումները, կարողությունները, ներուժը, ինչպես նաև հոգեկան գործընթացների և հուզական վիճակների դժվարությունները։
•
Ուսումնասիրում է սովորողների ցածր առաջադիմության, կարգապահական խախտումների, միջանձնային հարաբերությունների և սոցիալականացման դժվարությունների հոգեբանական պատճառները, մշակում և իրականացնում համապատասխան կանխարգելիչ ու վերականգնողական միջոցառումներ։
•
Հոգեբանական խորհրդատվություն է տրամադրում սովորողներին, դասախոսներին, ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին՝ աջակցելով սովորողների հոգեբանական խնդիրների հաղթահարմանը, զարգացմանը, ուսուցմանն ու դաստիարակությանը։
•
Համագործակցում է դասախոսների և բազմամասնագիտական խմբի հետ, մասնակցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական ուսումնական պլանների մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև օժտված սովորողների բացահայտմանն ու ստեղծագործական ներուժի զարգացմանը։
•
Խորհրդատվություն է տրամադրում ուսումնական հաստատության ղեկավարությանը և աշխատակիցներին՝ սովորողների զարգացման, կրթության և դաստիարակության, սոցիալ-հոգեբանական իրազեկության բարձրացման ու կրթական բարենպաստ պայմանների ապահովման վերաբերյալ։
•
Վարում է իր գործունեությանն առնչվող համապատասխան փաստաթղթերը, սահմանված կարգով հաշվետվություններ է ներկայացնում ուսումնական հաստատության ղեկավարությանը և նպաստում կրթական գործընթացի ընթացքում սովորողների առողջության ու անվտանգության պահպանմանը։
Կազմակերպում է ուսանողների ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաները՝ ըստ մասնագիտական առանձնահատկությունների, հաստատված ուսումնական պլանների և համապատասխան ծրագրերի։
•
Ընտրում է պրակտիկայի անցկացման համար համապատասխան կազմակերպությունները, կազմակերպում դրանց հետ պայմանագրերի կնքումն ու հաստատումը, ինչպես նաև համակարգում քոլեջի և ընդունող կազմակերպությունների համագործակցությունը։
•
Կազմավորում և բաշխում է պրակտիկայի խմբերը, ապահովում ուսանողներին անհրաժեշտ ծրագրերով, օրագրերով և մեթոդական նյութերով, անցկացնում նախնական խորհրդատվություններ և նախապատրաստական դասընթացներ։
•
Համաձայնեցնում է պրակտիկայի ժամաքանակի բաշխումը, որոշում ընդունող կազմակերպությունների պրակտիկայի ղեկավարների հետ համագործակցության շրջանակը և համակարգում պրակտիկայի ընթացքի կազմակերպչական աշխատանքները։
•
Իրականացնում է պրակտիկայի անցկացման, մեթոդական ապահովման և ծրագրերի կատարման վերահսկողություն, կազմակերպում հաշվետվությունների պաշտպանության վերաբերյալ մեթոդական խորհրդատվություններ և անհրաժեշտ միջոցառումներ։
•
Ստուգում և հաստատում է ուսանողների պրակտիկայի հաշվետվությունները, կազմակերպում դրանց պահպանությունը սահմանված ժամկետում և հետագա հանձնումը արխիվ։
•
Պրակտիկաների կազմակերպման և իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնում ամբիոնների վարիչներին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քոլեջի և ընդունող կազմակերպությունների միջև ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։
Տեր-Ավետիսյան Էլմիրա Համակարգչային տեխնիկայի սպասարկող Դասախոս
Կազմակերպում և վերահսկում է կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգչային, պատճենահանման և այլ էլեկտրոնային սարքավորումների աշխատանքը, ապահովում տեղեկատվական համակարգերի անխափան շահագործումը և օպերատիվ միջոցներ ձեռնարկում առաջացած անսարքությունները վերացնելու համար։
•
Վերահսկում է համակարգչային տեխնիկայի և այլ սարքավորումների օգտագործման կանոնների պահպանումը, կազմակերպության աշխատակիցներին տրամադրում տեխնիկական օգնություն և խորհրդատվություն։
•
Կազմակերպում և համակարգում է տեղեկատվական համակարգերի տեղադրման, կարգաբերման, տեխնիկական սպասարկման և օժանդակման աշխատանքները, ինչպես նաև մշակում, թարմացնում և համակարգում դրանց աշխատանքի վերահսկման համար անհրաժեշտ տվյալները։
•
Իրականացնում է տեղեկատվական համակարգերի օգտագործման և շահագործման վերաբերյալ հրահանգների, մեթոդական ու նորմատիվ նյութերի մշակման համակարգումը, պատրաստում հաշվետվություններ և առաջարկություններ՝ տեղեկատվական համակարգերի արդիականացման ու կատարելագործման նպատակով։
•
Ապահովում է համաժողովների և այլ միջոցառումների համակարգչային ձևավորման ու տեխնիկական սպասարկման աշխատանքները, մասնակցում ծրագրային միջոցների փորձարկմանը և համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված մշակումներին։
•
Ուսումնասիրում և կանխատեսում է կազմակերպության տեղեկատվական համակարգերի և ավտոմատացման զարգացման կարիքները, մշակում տեխնիկական բարելավումների առաջարկներ և մասնակցում համակարգչային համակարգերի, ցանցերի ու տվյալների փոխանցման տեխնոլոգիաների հետազոտական աշխատանքներին։
•
Խորհրդատվություն է տրամադրում համակարգչային համակարգերի շահագործման, բարելավման, սարքավորումների համալրման, ծրագրային և տեխնիկական ապահովման, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերի վերաբերյալ։
Կազմակերպում և համակարգում է ուսումնական գործընթացը՝ ապահովելով կրթական ծրագրերի իրականացումը և պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան վերջնարդյունքների ձեռքբերումը։
•
Աջակցում է դասախոսներին ուսումնական առարկաների և մոդուլների ծրագրերի ու թեմատիկ պլանների մշակման, դասավանդման արդյունավետ մեթոդների և կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման գործում։
•
Վերահսկում է ուսումնական ծրագրերի կատարողականը, ուսումնական պարապմունքների ընթացքը, սովորողների առաջադիմությունն ու վարքը, ինչպես նաև կանոնակարգում նրանց ուսումնական ծանրաբեռնվածությունը։
•
Իրականացնում է ամբիոնների աշխատանքների ղեկավարումը, ընդհանրացնում և տարածում մանկավարժական արդյունավետ փորձը՝ նպաստելով դասախոսների մասնագիտական զարգացմանը և ուսուցման որակի բարձրացմանը։
•
Տնօրենի հետ համատեղ իրականացնում է ուսումնական և դաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում համապատասխան իրավական ակտերով և լիազորված մարմնի իրավաչափ հանձնարարականներով սահմանված պահանջների կատարումը։
•
Կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և վերահսկում ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը վերաբերող պահանջների պահպանումը։
•
Ներկայացնում է առաջարկություններ ուսումնական գործընթացի կատարելագործման, կրթության որակի բարձրացման և սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացման ուղղությամբ։
Մարգարյան Մարինե Դաստիարակչական աշխատանքերի գծով տնօրենի տեղակալ
Կազմում է սովորողների դաստիարակչական աշխատանքների տարեկան ծրագիր և կազմակերպում դաստիարակչական, արտալսարանային ու արտաքոլեջային աշխատանքների իրականացումը։
•
Համագործակցում է կուրսղեկների, դասախոսների, հաստատության ստորաբաժանումների և ծնողների հետ՝ սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով, ինչպես նաև աջակցում կուրսղեկներին կազմակերպչական հարցերում և վերահսկում նրանց աշխատանքը։
•
Տնօրենի ղեկավարությամբ կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, նախաձեռնում ազգային և մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը միտված միջոցառումներ, նպաստում սովորողների մասնագիտական կողմնորոշմանը։
•
Սովորողների շրջանում ձևավորում է պատշաճ վարքագիծ, վարվելակերպի նորմեր, մարդասիրական և հայրենասիրական արժեքներ՝ նպաստելով նրանց անձնային և սոցիալական որակների զարգացմանը։
•
Մասնակցում է սովորողների առաջադիմության և վարքի ընթացիկ վերահսկմանը, աջակցում ուսանողական խորհրդի աշխատանքներին և հաստատության ուսումնադաստիարակչական գործունեության իրականացմանը։
•
Մասնակցում է սոցիալապես անապահով սովորողներին աջակցություն ցուցաբերելու և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության իրավունքի ապահովման աշխատանքներին։
•
Ապահովում է սովորողների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերով ծնողների հետ համագործակցությունը, ինչպես նաև կատարում պաշտոնի հետ կապված՝ հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները։
«Ողջունում եմ ձեզ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի պաշտոնական կայքում։ Մեր կրթօջախի առաքելությունն է ապահովել որակյալ, արդիական և գործնական միջին մասնագիտական կրթություն, որը կօգնի մեր ուսանողներին դառնալ մրցունակ մասնագետներ աշխատաշուկայում։ Մենք հավատարիմ ենք մեր արժեքներին և անում ենք ամեն ինչ՝ ստեղծելու զարգացող, ապահով ու նորարարական ուսումնական միջավայր։ Շնորհակալություն մեզ վստահելու համար»։