Մեր մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը միջին մասնագիտական, բազմագործառութային ուսումնական հաստատություն է:

Քոլեջը հիմնադրվել է 1966 թվականին և կոչվել Հրազդանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում: 2000 թվականին տեխնիկումը վերանվանվել է Հրազդանի պետական քոլեջ, իսկ 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 346-Ա/Ք հրամանի համաձայն` «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Իր գործունեության տարիներին քոլեջը բազմապիսի մասնագիտություններով բազմաթիվ կադրեր է պատրաստել, որոնցից շատերն աշխատել և աշխատում են տարածաշրջանի մի շարք հիմնարկ-ձեռնարկություններում:

ՏԵՍԼԱԿԱՆ

«Դառնալ տարածաշրջանային մասնագիտական կրթության հենասյուն՝ ապահովելով որակյալ, աշխատաշուկային համահունչ կրթություն հումանիտար, բժշկական, տեխնիկական և գյուղատնտեսական ոլորտներում։»

ԱՐԺԵՔՆԵՐ

  • Որակյալ կրթություն
  • Պատասխանատվություն
  • Համագործակցություն
  • Նորարարություն
  • Անձնակազմի մասնագիտական զարգացում

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի առաքելությունն է ապահովել ուսանողների, գործատուների և մասնավոր հատվածի համար որակյալ և մատչելի կրթական ծառայությունների տրամադրումը: Կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրմամբ` ավանդական, ինչպես նաև նպատակային փորձարարական և նորարարական ծրագրերի իրականացմամբ քոլեջը դարձել է տարածաշրջանային բազմագործառութային կենտրոն` ստանձնելով կրթական բարեփոխումներն առաջնորդողի դերը:

ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ԿՏՊՔ-Ն

Այժմ քոլեջը ներկայանում է հիմնովին նորոգված և արդի տեխնիկայով համալրված

🏫 Ժամանակակից պայմաններ

Համակարգչային տեխնիկայով ու ինտերնետով լսարաններ, արհեստանոցներ, լաբորատորիաներ, մարզադահլիճ և գրադարան:

👨‍🏫 Բարձրակարգ դասախոսներ

6 դասախոսներ մասնագիտական ուսումնական ձեռնարկների հեղինակներ են։ Կազմը պարբերաբար վերապատրաստվում է (GIZ, British Council):

🎓 Անվճար Ուսուցում

Ուսանողների մոտ 60%-ը սովորում է անվճար հիմունքներով: Ընդունելությունը կատարվում է 9-ամյա և 12-ամյա կրթության հիմքով:

🚀 Կրթության Շարունակականություն

Լավ և գերազանց գնահատականներով ավարտած ուսանողները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու ԲՈՒՀ-երի 2-րդ կուրսում:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

🔹 1041.01.5 – Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
🔹 0411.01.5 – Հաշվապահական հաշվառում
🔹 0613.01.5 – Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
🔹 0212.01.5 – Դիզայն
🔹 0413.06.5 – Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում
🔹 0811.03.5 – Ջերմատնային տնտեսություն
🔹 0911.01.5 – Ատամնատեխնիկական գործ
🔹 0913.02.5 – Քույրական գործ
🔹 0916.01.5 – Դեղագործություն
🔹 0732.10.4 – Գազի սարքավորումների տեխնիկական շահագործում